Հայ Առաքելական Եկեղեցու և հոգևորականների դեմ ծավալված համակարգված արշավն հիմնված է կեղծիքի և ապատեղեկատվության վրա. Ռոբեռտ Ամստերդամ

Դատարանը բավարարել է Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայցն ընդդեմ նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի՝ պարտավորեցնելով հրապարակայնորեն հերքել Սրբազանի հասցեին հնչեցրած զրպարտությունները և վճարել 1,000,000 ՀՀ դրամ փոխհատուցում։

Այս վճիռը գալիս է լրացնելու բոլոր այն փաստերի շարքը, որ Հայ Առաքելական Եկեղեցու և հոգևորականների դեմ ծավալված համակարգված արշավն հիմնված է կեղծիքի և ապատեղեկատվության վրա։ Սա լոկ առանձին դեպք չէ, այլ Եկեղեցու հեղինակությունը համատարած թիրախավորելու փորձերի բացահայտում։

Ստահոդ լուրերով հանրային կարծիք մանիպուլացնողները վաղ թե ուշ պատասխանատվություն են կրելու օրենքի առաջ։

Դատարանի որոշման մանրամասները՝ առաջին մեկնաբանության մեջ։

Ռոբեռտ Ամստերդամ, միջազգային իրավաբան

Leave a Comment