Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին խնդրել է իր ողջույնները փոխանցել Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Սեյիդ Մոջթաբա Խամենեիին։
ՌԴ նախագահը հայտարարել է, որ ռուս ժողովուրդն համերաշխ է իր սեփական շահերը պաշտպանող իրանցի ժողովրդի հետ՝ ընդգծելով, որ երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով հետևողականորեն զարգանում են։
Պուտինի խոսքով՝ չնայած ռազմական և քաղաքական դժվարություններին՝ Մոսկվային և Թեհրանին հաջողվել է պահպանել առևտրատնտեսական կապերի անցյալ տարվա աճի տեմպերը, ինչպես նաև կարևորվել է հումանիտար ոլորտում համագործակցությունը։
Անդրադառնալով միջազգային խնդիրներին՝ Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Մոսկվան ողջունել էր Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռման հուշագրի ստորագրումը, սակայն, ցավոք, ափսոսանք է հայտնել, որ հաստատված հրադադարը շատ փխրուն է եղել։