Գագիկ Խաչատրյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. ինչ կորոշի դատարանը

Գագիկ Խաչատրյանի շտապօգնության մեքենայով տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան։ Նկատենք, որ դատարանը մի քանի անգամ հաշվի առնելով Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը մերժել է նախաքննական մարմնին նրան կալանքի տանելու միջնորդության հարցով, իսկ այս անգամ ինչ կլինի դատարանում, սպասենք զարգացումներին։

Հի՛եցնենք, որ այսօր ՔԿ-ն հայտնել էր, որ դատախազի՝ 2026 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ի նկատմամբ, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, 2026 թվականի հունիսի 7-ին հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխվել և լրացվել է, ինչպես նաև նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում:

Leave a Comment