«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը բաց է երկխոսության համար․ Բելոզյորով

1 Սեպտեմբերի, 2026

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կատարում է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը և պատրաստ է տարբեր հարցերի ու առաջարկների շուրջ երկխոսության, Известия-ին տված մեկնաբանությունում հայտարարել է ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովը։

Նա նշել է, որ «Ռուսական երկաթուղիներ»-ը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ և իր հերթին շատ խստապահանջ է պայմանագրի բոլոր կետերի կատարման հարցում, որոնք գործում են համատեղ փաստաթղթերի համաձայն։

«Համապատասխանաբար, առաջանում են տարբեր հարցեր և առաջարկներ, որոնք մենք համատեղ քննարկում ենք և նախանշում որոշակի գործողություններ։ Հայ գործընկերները մեզ տարբեր հարցեր են ուղղում։ Մենք բաց ենք երկխոսության համար»,- նշել է Բելոզյորովը։

Leave a Comment