Ռուսաստանը շարունակում է համագործակցությունը Երևանի հետ․ ՌԴ տրանսպորտի նախարարություն

Մոսկվան շարունակում է համագործակցել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները։ Այս մասին «Вести»-ին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը։

«Մենք աշխատում ենք ՀՀ-ի հետ այնպես, ինչպես աշխատել ենք նախկինում՝ կատարելով մեր բոլոր պարտավորությունները։ Ինչ-որ հայտարարություններ նրանք պարբերաբար անում են։ Մենք ամեն ինչ իրականացնում ենք օրենքին համապատասխան»,- նշել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք ՀՀ-ն հրաժարվի ՌԴ-ի հետ երկաթուղային հաղորդակցության ոլորտում համագործակցությունից՝ Նիկիտինը ընդգծել է․

«Նրանք պաշտոնապես ոչնչից չեն հրաժարվում։ Անընդհատ ինչ-որ հայտարարություններ են անում, բայց որևէ հրաժարում չկա․ մենք աշխատում ենք այնպես, ինչպես աշխատել ենք»։

Leave a Comment