Նեպալում թունելներում արգելափակվածների կյանքը վտանգված է

Նեպալում թունելներում արգելափակվածների կյանքը վտանգված է

Նեպալում ջրհեղեղի հետևանքով թունելներում արգելափակված մարդկանց փրկության համար կարևորագույն պայմաններն են շնչելու համար պիտանի օդի, խմելու ջրի և սննդի հասանելիությունը։ Նեպալ-Չինաստան սահմանին տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվել են, իսկ հազարավորների ճակատագիր դեռ անհայտ է։

Փրկարարները փորձում են ազատել հարյուրավոր աշխատակիցների, որոնք ենթադրաբար արգելափակվել են ցեխով լցված հիդրոէլեկտրակայանների թունելներում։ Մասնագետների խոսքով՝ առաջին 72 ժամը վճռորոշ է, քանի որ մաքուր խմելու ջրի բացակայության դեպքում մարդկանց գոյատևման հնարավորությունները արագ նվազում են։

Մասնագետների կարծիքով՝ որոշ աշխատակիցների հնարավոր է թթվածին հասցնել, սակայն ջրհեղեղից անցած օրերի ընթացքում խեղդվելու վտանգը մեծանում է։ Նշում են, որ փրկարարական աշխատանքների ընթացքում կարևոր է նաև պարզել՝ արդյոք արգելափակվածների շրջանում կան ծանր վիրավորներ, և հնարավոր է արդյոք նրանց անվտանգ կերպով ջուր ու անհրաժեշտ պարագաներ հասցնել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment