Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ փոխադարձ առևտրի ընդլայնման աշխատանքի մասին

Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման, ապրանքատեսակների ցանկի ընդլայնման և նոր ցամաքային տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Բիշքեկում ՇՀԿ ընդլայնված գագաթնաժողովում։

«Ադրբեջանն արդեն նավթամթերք է մատակարարում Հայաստան և ապահովում երրորդ երկրների բեռների տարանցումը։ Հայաստանի հետ համատեղ աշխատում ենք փոխադարձ առևտրի ծավալների ավելացման, դրա ապրանքատեսակների ցանկի ընդլայնման և նոր ցամաքային տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ»,- ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը մեկ տարի առաջ վերջ են դրել ավելի քան 30 տարի տևած հակամարտությանը՝ նախաստորագրելով խաղաղության համաձայնագրի տեքստը։ Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասը «վերածվում է խաղաղության գոտու»։

Leave a Comment