ՄԱԿ-ը որևէ դեր չի խաղացել, Ադրբեջանն ինքնուրույն ամբողջությամբ վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Ալիև

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականին ընդունված չորս բանաձևերը կյանքի կոչվեցին 30 տարի անց՝ երեք տարի առաջ»,- Շանհայի համագործակցության համագործակցության (ՇՀԿ) պլյուս ձևաչափով հանդիպման ժամանակ հայտարարել է Իլհամ Ալիևը:

«Սակայն, ցավոք, ՄԱԿ-ը որևէ դեր չի խաղացել այդ բանաձևերի իրականացման գործում։ Ադրբեջանն ինքնուրույն ամբողջությամբ վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Ադրբեջանն արդեն իսկ մատակարարում է Հայաստանին նավթամթերք և հեշտացնում է երրորդ երկրների բեռների տարանցումը։ Հայաստանի հետ միասին մենք աշխատում ենք փոխադարձ առևտրի ծավալների ավելացման, դրա տեսականին ընդլայնելու և նոր ցամաքային տրանսպորտային կապեր ստեղծելու ուղղությամբ», – նշել է նա։

Leave a Comment