Պուտինի հետ քննարկելու ենք մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը. Փաշինյան



Այսօր կհանդիպեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը: Այս մասին, այսօր՝ մսեպտեմբերի 1–ին, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Փաշինյանն ասաց, որ Հնդկաստանի ու Իրանի հետ հարաբերությունները փաստացի ռազմավարական բնույթ ունեն, հիմա աշխատում են դրա փաստաթղթային ձևակերպման վրա։


«Հայաստանը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը»,- նշեց նա։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment