
Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանի ելույթը Բիշքեկում որոշ հետաքրքիր շեշտադրումներ էր պարունակում: Դրանց հասցեատերն ակնհայտորեն առաջին հերթին ՌԴ նախագահ Պուտինն էր: ՀՀ վարչապետը, փաստորեն, ՌԴ-ից հեռավորություն պահելու իր քաղաքականության հիմքում դրեց ՌԴ-ի ջատագոված բազմաբևեռ աշխարհի կոնցեպտը գործնականում կիրառելու հրամայականը: Աշխարհի բազմաբևեռականության սկզբունքը մերժում է որևէ մեկ պետության բացարձակ ու բացառիկ գերակայությունն, այդ թվում նաև Հայաստանի պես փոքր պետության նկատմամբ: Ելույթը հայերեն էր և հրապարակավ ամրագրեց Հայաստանի մոտեցումները նախքան Փաշինյան-Պուտին հանդիպումը»:
Աղբյուրը` Արման Մելիքյան