ՄԱԿ-ը դեր չի ունեցել Ղարաբաղի վերաբերյալ բանաձևերի կատարման գործում․ Ալիև

Միավորված ազգերի կազմակերպությունը որևէ դեր չի ունեցել Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման գործում։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում «ՇՀԿ+» ձևաչափով նիստի ժամանակ։

«1993 թվականին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը Հայաստան-Ադրբեջան հակամարտության վերաբերյալ կատարվել են երեք տարի առաջ։
Ցավոք, ՄԱԿ-ը որևէ դեր չի ունեցել այդ բանաձևերի կատարման գործում։ Ադրբեջանն ինքնուրույն ամբողջությամբ վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է նա։

Leave a Comment