Դիվանագիտությունն ու բանակցությունները մնում են վեճերի լուծման հիմնական ուղին. Փեզեշքիան

Դիվանագիտությունն ու բանակցությունները մնում են վեճերի լուծման հիմնական ուղին. Փեզեշքիան

Իրանի նախագահը հայտարարել է, որ երկրի համար միջազգային հարաբերությունների ապագան կապված է բազմաբևեռ աշխարհակարգի և բազմակողմ համագործակցության հետ։

Նրա խոսքով՝ Իրանը չի եղել պատերազմի նախաձեռնողը, այլ ստիպված է եղել պաշտպանվել։ Միաժամանակ նա ընդգծել է, որ տարաձայնությունների կարգավորման հիմնական ճանապարհը շարունակում են մնալ դիվանագիտությունն ու բանակցությունները։

«Իրանը չի սկսել պատերազմը և պաշտպանվել է, սակայն դիվանագիտությունն ու բանակցությունները մնում են վեճերի լուծման հիմնական ուղին: Մենք ցանկանում ենք բազմաբևեռ աշխարհ, որտեղ բազմակողմ համագործակցությունը, ՄԱԿ-ի կանոնադրության հարգանքը և պետությունների ինքնիշխան հավասարությունը սկզբունքներ են»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment