Պուտինը կոչով դիմել է ՄԱԿ-ին․ կառույցում փոփոխություններ են սպասվում

Միավորված ազգերի կազմակերպության ներուժն ամբողջությամբ բացահայտված չէ, և միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի կառույցի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Այս մասին…

Միավորված ազգերի կազմակերպության ներուժն ամբողջությամբ բացահայտված չէ, և միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի կառույցի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «ՇՀԿ+» ձևաչափով հանդիպման ընթացքում:

ՌԴ ղեկավարը շեշտել է կազմակերպության մարմինների, մասնավորապես՝ Անվտանգության խորհրդի կազմի ընդլայնման անհրաժեշտությունը: Ըստ նրա՝ դա պետք է տեղի ունենա Գլոբալ Հարավի և Արևելքի պետությունների հաշվին, ինչը թույլ կտա համաշխարհային կառույցը հարմարեցնել գլոբալ քաղաքականության ու տնտեսության մեջ տեղի ունեցող հիմնարար փոփոխություններին և ժամանակակից իրողություններին:

Շանհայի համագործակցության կազմակերպության ընթացիկ գագաթնաժողովն այս տարի հյուրընկալել է Ղրղզստանը, որը ստանձնել է կազմակերպության նախագահությունը: ՇՀԿ-ի և «ՇՀԿ+» ձևաչափի շրջանակում անցկացվող միջոցառումներին մասնակցում են 17 պետությունների և 6 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Leave a Comment