
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեսնելով, թե Ադրբեջանում ինչպես են ոգևորվել Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ՝ այս ընթացքում ԶԼՄ-ներում այն ներկայացնելով որպես պատերազմում իրենց հաղթանակով պարտադրված քայլ, չեմ բացառում, որ թշնամու պահանջած հողերի հետ միասին Նիկոլն Ադրբեջանին կհանձնի նաև Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահին։ Նման կանխատեսումը թույլ է տալիս անել Նիկոլի քաղաքական և բարոյա-հոգեբանական անթաքույց կեցվածքը։
Անձամբ եմ ականատեսը եղել եռակողմ հանդիպման ժամանակ (Պուտին, Ալիև, Քոչարյան) Ալիևի զգույշ և վախվորած պահվածքին Քոչարյանի նկատմամբ։
Եվ կարծում եմ, որ դա լինելու է առաջիկայում Ալիևի հիմնական պահանջնեից մեկը։
Առաժմ այսքանը»։
Աղբյուրը` Ռուբեն Հակոբյան