Իսլանդացիները չէին ուզում միանալ ԵՄ-ին, կտեսնենք՝ ինչ տարբերություն կա իսլանդացիների և հայերի միջև․ Պեսկովը՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին


Քաղաքականություն


Իսլանդիայի քաղաքացիները հանրաքվեի ժամանակ քվեարկել են եվրաինտեգրման դեմ՝ ցույց տալով, որ ոչ բոլոր երկրներն են ցանկանում միանալ Եվրամիությանը։

Այս մասին «Վեստի»-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու մտադրությունները։

«Իսլանդացիները չէին ուզում միանալ ԵՄ-ին: Կտեսնենք, թե ինչ տարբերություն կա իսլանդացիների և հայերի միջև»,- նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ծրագրերը։

Կրեմլի խոսնակը նաև հիշեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Ռուսաստանը հանրապետության ռազմավարական գործընկեր չէ՝ հավելելով, որ Մոսկվան դեռևս կարծում է, որ համագործակցությունը օգտակար է երկու երկրների ժողովուրդների համար։

«Եթե պարոն Փաշինյանը այլ կերպ է մտածում և եթե նա կարողանա դա բացատրել հայերին, ապա հայերը համապատասխանաբար կքվեարկեն հանրաքվեում: Եթե հանրաքվեն տեղի ունենա», – պարզաբանել է նա։

Պեսկովը նաև ընդգծել, որ հանրաքվեի անցկացումը հենց այն է, ինչ ԵԱՏՄ պետությունների ղեկավարները խորհուրդ են տվել Աստանայի գագաթնաժողովում՝ ընդունելով այս հարցի վերաբերյալ հատուկ հայտարարություն։


Leave a Comment