
«Ժամանակին այդպիսի դեպքերից հետո եղել են պաշտոնանկություններ, ՌՈ պետն է պաշտոնանկ եղել, տեղային ոստիկանապետեր, որոնք սպասարկում էին այս կամ այն զորամասը»,- «24Նյուզ»-ի եթերում ասել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Զինված ուժերում տեղի ունեցող ողբերգական դեպքերին։ «Իսկ ինքնասպանությունների պարագայում պետք է մի քիչ ավելի զգույշ լինել և շատ աշխատել, ոչ թե պաշտոնանկությունների միջոցով լուծումներ տալ»,- հավելել է Տոնոյանը։
Խոսելով պաշտպանության գործող նախարարի հրաժարականի վերաբերյալ հանրային պահանջից՝ նա նշել է․ «Նախարարի հրաժարականը վարչապետի ու նախարարի դաշտում է գտնվում, եթե նրանք գտնում են, որ քաղաքական առումով դրա անհրաժեշտությունը կա, որոշումը կկայացնեն։ Նախարարի հրաժարականի հանրային պահանջը կա, իմ պաշտոնավարության ժամանակ երևի մի 3 անգամ ես հանրային դաշտում պաշտոնանկ եմ եղել, բայց դա քաղաքական որոշման խնդիր է»։