Ջերմաստիճանը կբարձրանա, սակայն բավարար տեղումներով սեպտեմբեր է սպասվում. Սուրենյան

Սեպտեմբեր ամսին Հայաստանի ողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է կլիմայական նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ավելի, հայտարարել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

Նրա կանխատեսմամբ՝ սպասվում է չափավոր ջերմաստիճանով և բավարար տեղումներով աշուն։

Չնայած ամսական ընդհանուր կանխատեսմանը՝ սեպտեմբերի առաջին օրերին հանրապետությունում կդիտվի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում։

Սեպտեմբերի 2-5-ն ընկած ժամանակահատվածում հարավ-արևմուտքից սպասվում է տաք օդային հոսանքների ներթափանցում։ Լոռիում, Տավուշում և Սյունիքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Իսկ հանրապետության մյուս մարզերում և Երևանում ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով։

Leave a Comment