Հայաստանը ներկայացնող 16-ամյա Մհեր Ղարիբյանն առաջին տեղն է զբաղեցրել Կարսում անցկացված խառը մենամարտերի (MMA) միջազգային մրցաշարում։
MY FIGHT ակումբի մարզիկ Ղարիբյանը հանդես է եկել 54-55 կգ քաշային կարգում։ Մրցաշարի ընթացքում նա առավելության է հասել Վրաստանը ներկայացնող մրցակցի նկատմամբ և բարձրացել պատվո հարթակի առաջին աստիճանին։
Մրցանակաբաշխության ժամանակ բարձրացվել է Հայաստանի դրոշը։
Ղարիբյանը մրցաշարին մասնակցել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և «Ուեղ Հայաստան» դաշնքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հովանավորությամբ։
