Անկարան կշարունակի իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործում. Էրդողան

Անկարան կշարունակի իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործում. Էրդողան


 

1lurer. Բիշքեկում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ընդգծվել է, որ երկկողմ հարաբերությունները հիմնված են եղբայրության և ռազմավարական դաշնակցության վրա, գոհունակություն է հայտնվել բոլոր ուղղություններով կապերի ընդլայնման կապակցությամբ:


 


Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության հետագա ամրապնդման շուրջ:


 


Լրատվամիջոցների տվյալով Ռեջեփ Էրդողանն Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը նշել է, որ Անկարան միշտ շարունակելու է իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործում, և որ խաղաղությունը կենսական ուժ կդառնա տարածաշրջանի համար:


 


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment