Պուտինն ու Ալիևը հանդիպել են Բիշքեկում

Պուտինն ու Ալիևը հանդիպել են Բիշքեկում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո։ Անձամբ», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ղրղզստանում անցկացվող միջոցառումների ժամանակ Պուտինի և Ալիևի շփումների մասին հարցին։

Նշենք, որ հանդիպման վերաբերյալ դեռևս լուսանկարներ և տեսնայութեր չեն հրապարակվել և հայտնի չէ, թե ինչ թեմաներ են քննարկել կողմերը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment