Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրիասյան: Հյուր. Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողական խորհրդի փոխնախագահ, երկրորդ կուրսի ուսանող Թինա Դիկրան:
Թեման. Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օր:
Սեպտեմբերի 1-ը նոր ուսումնական տարվա մեկնարկն է՝ ուրախ, սպասված ու խորհրդանշական օր թե՛ աշակերտների, թե՛ ուսանողների և թե՛ ուսուցիչների համար։ Այդ օրը դպրոցներն ու բուհերը կրկին լցվում են ժպիտներով, նոր նպատակներով ու մեծ սպասումներով։
Գիտելիքի օրը ոչ միայն տոն է, այլև կարևոր հիշեցում, որ կրթությունն ու գիտելիքն են մարդու զարգացման, ինքնակրթության և հասարակության առաջընթացի ամենահզոր գործիքները։
Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։