Եթե ԱՄՆ-ը վերադառնա Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով իր պարտավորությունների կատարմանը, Իրանը նույնպես անհապաղ փոխադարձ պատասխան կտա. Փեզեշքիան

Եթե ԱՄՆ-ը վերադառնա Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով իր պարտավորությունների կատարմանը, Իրանը նույնպես անհապաղ փոխադարձ պատասխան կտա. Փեզեշքիան


 

tert.am․ Իրանը կշարունակի կատարել Իսլամաբադի հուշագրի պայմանները, եթե ԱՄՆ-ն վերադառնա իր պարտավորություններին։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ղեկավարների խորհրդի նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը:


 


«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի կողմից պարտավորությունների խախտումն արժանացել է Իրանի համարժեք պատասխանին: Այնուամենայնիվ, ես հստակ հայտարարում եմ. եթե ԱՄՆ-ն վերադառնա հիշատակված փոխըմբռնման հուշագրով իր պարտավորությունների կատարմանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես անհապաղ փոխադարձ պատասխան կտա»,- շեշտել է նա ՇՀԿ Պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:


 


Փեզեշքիանն ավելացրել է, որ ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Իրանն ունի միջազգային պարտավորություններն ու պայմանագրերը պահպանելու անթերի փորձ և միշտ գործել է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:


 


 


 


 


 


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment