23:00 31.08.2026
Պեսկով․ Պուտինն ու Փաշինյանը ՇՀԿ շրջանակում կքննարկեն երկկողմ օրակարգի հարցերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն երկկողմ օրակարգի հարցերը։ Այս մասին «Վեստի»-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա հիանալի հնարավորություն է այդ հարցերը բարձր մակարդակով քննարկելու համար»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով այն հանգամանքը, որ Փաշինյանի այցը Բիշքեկ տեղի է ունենում Հայաստանում ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունների ֆոնին, […] …
22:36 31.08.2026
Բիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակից պետությունների առաջնորդները: Մինչ բացման արարողությունը՝ բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը: Արարողության ընթացքում խաղերին մասնակից պետությունների մարզիկներն իրենց ազգային դրոշներով հանդիսավոր կերպով մուտք են գործել մարզադաշտ: Խաղերին մասնակցում են […] …
21:53 31.08.2026
Ինչո՞ւ են ռուս ակտիվիստներն առաջարկում ապամոնտաժել Հեյդար Ալիևի հուշարձանները
Ռուսաստանում հասարակական կազմակերպությունները կրկին բարձրացնում են երկրի քաղաքներում Հեյդար Ալիևի հուշարձաններն ապամոնտաժելու անհրաժեշտության հարցը: Նախաձեռնողները մտադիր են դրա համար քաղաքացիների ստորագրահավաք նախաձեռնել: Կոնկրետ ովքե՞ր են նախաձեռնողները: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս անգամ նախաձեռնողը Սանկտ Պետերբուրգում հայտնի և հեղինակավոր փաստաբան Ալեքսեյ Կալուգինն է, ով սկզբի համար առաջարկում է ապամոնտաժել Սանկտ Պետերբուրգի Գարոխովոյե փողոցի շենքերից մեկի […] …
21:00 31.08.2026
Զելենսկին Թրամփի դեսպանների հետ խոսել է Ուկրաինա նրանց այցի ամսաթվի մասին
Քննարկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեսպաններ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների Կիև այցի ամսաթիվը։ Սա նրանց առաջին այցը կլինի Ուկրաինա։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն ՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Telegram-ում հրապարակված հայտարարությանը։ Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ հեռախոսազրույցը որակել է որպես «մանրամասն և կառուցողական»։ «Մենք այժմ քննարկում ենք Ուկրաինա այցի ամսաթիվը […] …
20:45 31.08.2026
Հարձակումներից հետո Իրանը հայտարարել է հրթիռների արտադրության լիակատար վերականգնման մասին
Իրանի իշխանությունները արագ վերականգնել են հրթիռների արտադրության օբյեկտները, որոնք թիրախավորվել էին թշնամու ավիահարվածների ժամանակ, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին։ «Մի քանի հրթիռների արտադրության օբյեկտներ գտնվում էին գետնի մակերեսին, դրանց կոորդինատները հայտնի էին, ուստի դրանք ենթակա էին ավիահարվածների: Բայց հիմա դրանք վերակառուցվել են շատ անվտանգ վայրերում», – ասել է […] …