Ասրյանը Հնդկաստանի պատվիրակության հետ քննարկել է հայկական բանակի բարեփոխումները

Օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատար Մանիշ Կումար Գուպտայի…

Օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատար Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հանդիպման ընթացքում Էդվարդ Ասրյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումները, ինչպես նաև դրանց շրջանակում ընթացող Զինված ուժերի կերպափոխման գործընթացը։

Հանդիպման ավարտին ԶՈՒ ԳՇ պետը պատասխանել է հնդկական պատվիրակության անդամների հարցերին։

 Իսկ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկել են`  ռազմական կրթության, մասնավորապես՝ բարձրաստիճան սպաների կրթության բնագավառում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։

Leave a Comment