Եղանակը Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 1-ին – armeniatoday.am

Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 1-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Քամին կլինի հարավարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ կուժգնանա մինչև 20-25 մ/վ։

Երևանում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին քամին կուժգնանա մինչև 18-23 մ/վ։ Ցերեկային առավելագույն ջերմաստիճանը կկազմի +27 աստիճան։

Շիրակում ցերեկը սպասվում է +19-ից +24 աստիճան։ Կոտայքի լեռնային շրջաններում՝ +19-ից +23, նախալեռնային շրջաններում՝ +24-ից +27 աստիճան։ Գեղարքունիքում՝ +17-ից +21, Լոռիում՝ +19-ից +23 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +20-ից +23, հովտային շրջաններում՝ +24-ից +28 աստիճան։ Արագածոտնի լեռնային շրջաններում՝ +19-ից +23, նախալեռներում՝ +23-ից +28 աստիճան։

Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +26-ից +29, հովտային շրջաններում՝ +27-ից +30 աստիճան։ Արմավիրում՝ +27-ից +30 աստիճան։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +16-ից +20, նախալեռնային շրջաններում՝ +27-ից +30 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում՝ +13-ից+16, նախալեռներում՝ +17-ից +21, հովտային շրջաններում՝ +24-ից +28 աստիճան։

Արցախում սպասվում է անձրևային եղանակ։ Ցերեկային առավելագույն ջերմաստիճանը կկազմի +22 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment