Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 5-րդ տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» հաղթեց գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային»՝ 2-1 հաշվով։ Հանդիպումն անցկացվել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի…
Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 5-րդ տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» հաղթեց գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային»՝ 2-1 հաշվով։
Հանդիպումն անցկացվել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ «Փյունիկը» հաղթանակի հիմքը դրեց դեռ առաջին խաղակեսում՝ երկու գոլ խփելով։
16-րդ րոպեին հաշիվը բացեց Դանիիլ Կուլիկովը, իսկ 33-րդ րոպեին Գևորգ Տարախչյանը կրկնապատկեց «Փյունիկի» առավելությունը։
Երկրորդ խաղակեսում «Արարատ-Արմենիային» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։ 68-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սանդրո Լիման, սակայն հանդիպման մնացած հատվածում չեմպիոնը չկարողացավ հավասարեցնել հաշիվը։
Հաղթանակից հետո «Փյունիկը» 4 խաղում վաստակած 10 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։ «Արարատ-Արմենիան» նույնպես ունի 10 միավոր, սակայն 5 խաղից հետո զբաղեցնում է 4-րդ տեղը։08:14