Որոշումը պետք է ընդունի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով․ Պեսկովը պատասխանել է Փաշինյանի հայտարարություններին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Вести» լրատվականին մեկնաբանել է Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանն այլևս Հայաստանի ռազմավարական գործընկերը չէ։

«Մենք նախկինի պես կարծում ենք, որ մեր երկու երկրների գործընկերությունը բխում է երկու ժողովուրդների շահերից։ Եթե պարոն Փաշինյանն այլ կարծիքի է և կարող է դա բացատրել հայ ժողովրդին, ապա հայերը համապատասխանաբար կքվեարկեն հանրաքվեում, եթե այն կայանա։ Իսկ դա հենց այն է, ինչ ԵԱՏՄ գագաթնաժողովում խորհուրդ են տվել պետությունների ղեկավարները՝ ընդունելով հատուկ հայտարարություն։

Ոչ բոլոր ժողովուրդներն են կողմ քվեարկում եվրաինտեգրմանը։ Օրինակ՝ վերջերս Իսլանդիայում հանրաքվե անցկացվեց, և իսլանդացիները դեմ արտահայտվեցին։ Տեսնենք՝ ինչ տարբերություն կա իսլանդացիների և հայերի միջև», — նշել է Պեսկովը։

Նշենք, որ օգոստոսի 30-ին Իսլանդիայում հանրաքվե է անցկացվել Եվրոպական միությանն անդամակցելու շուրջ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ։ Քվեարկության արդյունքներով՝ ընտրողների 53%-ը դեմ է արտահայտվել բանակցությունների շարունակմանը։

Leave a Comment