Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Նոյեմբերյանի համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին ու տեղափոխում են Երևան, հայտնում է 24News-ը:
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը News.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը:
Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: