Իսրայելն ու Հունաստանը ստորագրել են շուրջ 3 մլրդ եվրոյի պաշտպանական համաձայնագիր

Իսրայելի և Հունաստանի պաշտպանության գերատեսչությունների ներկայացուցիչները շուրջ 3 մլրդ եվրո արժողությամբ համաձայնագիր են ստորագրել «Աքիլեսի վահան» բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգի…

Իսրայելի և Հունաստանի պաշտպանության գերատեսչությունների ներկայացուցիչները շուրջ 3 մլրդ եվրո արժողությամբ համաձայնագիր են ստորագրել «Աքիլեսի վահան» բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման վերաբերյալ։

The Times of Israel-ի փոխանցմամբ՝ նախագիծը նախատեսում է Հունաստանին իսրայելական արտադրության տարբեր հեռահարության պաշտպանական համակարգերի մատակարարում։ Դրանք նախատեսված են օդային սպառնալիքների լայն շրջանակի, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար։

Համաձայնագրի շրջանակում Իսրայելը Հունաստանի համար կստեղծի համալիր բազմաշերտ ՀՕՊ համակարգ, որն ամբողջությամբ հիմնված կլինի իսրայելական արտադրության համակարգերի և պատերազմի ընթացքում Իսրայելի պաշտպանական գերատեսչության կուտակած օպերատիվ փորձի վրա։

Փաստաթուղթը ստորագրել են Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Ամիր Բարամը և նրա հույն գործընկեր Իոաննիս Բուրասը։

Կողմերը նաև հաստատել են 26 մլն եվրոյի հակադրոնային համակարգերի գնումը և պայմանավորվել իսրայելական տեխնոլոգիաները հունական ձեռնարկություններին փոխանցելու շուրջ։

Leave a Comment