Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ից – armeniatoday.am

Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ից, հայտնում է GullivAir-ը։

Նշվում է, որ ավիաընկերությունը 2026/2027 ձմեռային սեզոնի ընթացքում կիրականացնի շաբաթական երկու չվերթ՝ վերականգնելով Բուլղարիայի և Հայաստանի միջև ուղիղ օդային կապը՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ։

Չվերթները նախատեսված են 2026/2027 ձմեռային սեզոնի համար, ներկայիս չվացուցակով՝ 2026 թվականի նոյեմբերի 7-ից մինչև 2027 թվականի մարտի 25-ը։ Եթե երթուղին հաջողությամբ մշակվի, GullivAir-ը կշարունակի իր չվերթները դեպի Երևան ամառային սեզոնի ընթացքում։

Ըստ հաղորդագրության՝ երթուղու բացումը GullivAir-ի և Բուլղարիայի դեսպանատան համատեղ ջանքերի արդյունք է՝ երկու երկրների միջև ուղիղ օդային կապը վերականգնելու համար, որին ակտիվորեն աջակցել է նաև Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովը։

Երևանից Սոֆիայով դեպի Մալե, Փհուքեթ և Բանգկոկ չվերթները հնարավոր կլինի ամրագրել մեկ տոմսով՝ դեպի վերջնական նպատակակետ և հետադարձ:

Ավիաընկերությունից հավելել են, որ չվերթները փուլ առ փուլ բեռնվում են ամրագրման համակարգեր, և GullivAir-ը ակնկալում է դրանց լիարժեք գործարկումը նոյեմբերի սկզբին: Հասանելի չվերթների, սակագների և ճանապարհորդության պայմանների վերաբերյալ թարմացված տեղեկատվությունը հասանելի է ավիաընկերության պաշտոնական ալիքներով:

Leave a Comment