Շենգավիթում տնակների քանդման ժամանակ ոստիկանների վրա քարեր նետելու դեպքով ձերբակալվածներ կան․ ՔԿ

Շենգավիթում տնակների քանդման ժամանակ ոստիկանների վրա քարեր նետելու դեպքով ձերբակալվածներ կան․ ՔԿ

Քննչական կոմիտեից ԶԼՄ-ներին հայտնել են, որ Շիրակի 49 հասցեում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հատկանիշներով: 2 անձ ձերբակալվել է: Հիշեցնենք, որ այսօր վերը նշված հասցե էին այցելել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, ոստիկաններ, որպեսզի քանդեն այդ հասցեում գտնվող տնակները: Բնակիչները քարեր էին նետել նրանց ուղղությամբ, վնասվել էր ոստիկանական մեքենա։

Leave a Comment