«Մենք պետք է անվերջ պատերազմից անցնենք պատերազմի ավարտին». Մոդին` Պուտինին

«Մենք պետք է անվերջ պատերազմից անցնենք պատերազմի ավարտին». Մոդին` Պուտինին

Պատերազմական վիճակում անցկացրած յուրաքանչյուր օրը մարդկությանը հետ է մղում, մինչդեռ «խաղաղության ուղղությամբ արված յուրաքանչյուր քայլը ողջ մարդկությանը լցնում է նոր հույսով և նոր ոգևորությամբ», – նշել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք պետք է անվերջ պատերազմից անցնենք պատերազմի ավարտին։

Մենք պետք է շարժվենք այս ուղղությամբ, քանի որ դա անհրաժեշտ է ողջ մարդկության բարեկեցության համար։

Բոլոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և հնարավորինս շուտ։ Սա ողջ մարդկության կոչն է։

Սա Հնդկաստանի ուղերձն է։ Գանդիի երկիրը և Բուդդայի երկիրը միայն մեկ ուղերձ ունի՝ խաղաղություն», – ասել է Մոդին։

Leave a Comment