Իսպանիային միգրանտներ են անհրաժեշտ։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։ «Մեզ իսկապես միգրանտներ են անհրաժեշտ՝ մեզ աշխատողներ են պետք՝ այն տնտեսության համար, որն աճում է չորս…
Իսպանիային միգրանտներ են անհրաժեշտ։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։
«Մեզ իսկապես միգրանտներ են անհրաժեշտ՝ մեզ աշխատողներ են պետք՝ այն տնտեսության համար, որն աճում է չորս անգամ ավելի արագ, քան եվրագոտու տնտեսությունը։ Կան քաղաքական ուժեր, որոնք պիտակավորում են միգրանտներին և նրանց ներկայացնում այնպես, կարծես նրանք պոտենցիալ հանցագործներ են։
Միգրանտների շրջանում իսկապես հանցավորություն կա, սակայն այն առկա է նաև միգրանտներ ընդունող երկրների բնիկ բնակչության շրջանում։ Եվրոպան պետք է համերաշխություն ցուցաբերի։ Այն ստեղծվել է համերաշխության հիման վրա և պետք է համերաշխություն ցուցաբերի Լամպեդուզայում, Գրենլանդիայում և Սեուտայում»,- հայտարարել է Իսպանիայի վարչապետ Սանչեսը։