Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում


 


Ակտիվորեն ընթանում են «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող Անապատ եկեղեցու և նրա շրջակայքի մաքրման և պեղման աշխատանքները։


 


Բացվել են եկեղեցու խորանը, զույգ ավանդատները, ինչպես նաև արտաքին արևելյան պատին կից՝ յոթ արձանագիր նոր տապանաքարեր։


 


Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, արշավախմբի ղեկավարն է հնագետ Արտավազդ Զաքյանը։


 


Պեղումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 14-ը։


 


ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ


 


 




Կարդացել են
3 անգամ

Leave a Comment