Հիանալի հանդիպում ունեցա Նիկոլ Փաշինյանի հետ Բիշքեկում: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայերեն գրառում է արել սոցցանցում: «Հնդկաստանի և Հայաստանի համագործակցությունը, հավանաբար, զարգացում կունենա…
Հիանալի հանդիպում ունեցա Նիկոլ Փաշինյանի հետ Բիշքեկում: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայերեն գրառում է արել սոցցանցում:
«Հնդկաստանի և Հայաստանի համագործակցությունը, հավանաբար, զարգացում կունենա պաշտպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերքի, կրթության, դեղագործության և այլ ոլորտներում։ Մենք վստահ ենք, որ առաջիկայում կխորացնենք առևտրային և ներդրումային կապերը»,–գրել է Հնդկաստանի վարչապետը։
Հիշեցնենք` Բիշքեկում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման փաստը և կարևորել փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը: