Սա նշանակում է, որ Թեհրանում որոշել են Հայաստանի հետ համագործակցությունը բարձրացնել մի նոր մակարդակի. սա ռազմավարական ազդանշան է առ այն, որ արտաքին տնտեսական ճնշումների պայմաններում Հայաստանի հետ սահմանը Թեհրանն այլևս դիտարկում է որպես կենսական պատուհան՝ դեպի աշխարհ։ Ակնհայտ է, որ սա բխում է նաև Հայաստանի շահերից, քանի որ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մշտական համաձայնագրի ֆոնին Հայաստանը փաստացի ստանում է տարանցիկ հաբի կարգավիճակ, իսկ «Հյուսիս-Հարավ» երթուղին ձեռք է բերում իրական տնտեսական բովանդակություն:
Հայաստանի միջոցով Իրանը հնարավորություն է ձեռք բերում՝ ստանալու սաստկանալիք պատժամիջոցների շրջանցման համար անհրաժեշտ ևս մեկ այլընտրանքային ստրատեգիական ուղի: Իրանի համար սա, ի դեպ, նաև լրջագույն աշխարհքաղաքական հարց է, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմից նրա կախվածությունն այսօր բավական մեծ է: Միաժամանակ Թեհրանը կկարողանա հակազդել Կովկասում թուրքական ազդեցության մեծացմանն ու հավասարակշռություն ապահովել, ինչը միմիայն Հայաստանի ազգային շահերից է բխում: Մյուս կողմից՝ Իրանը ձգտում է սերտաճել ԵԱՏՄ տնտեսական տարածքի հետ, իսկ Հայաստանն այդ գործընթացում առաջնային հարթակ է դառնում՝ հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ լինելու փաստը գոնե առայժմ։
Այս ֆոնին ամենամեծ հարցը լինելու է Նիկոլի դիրքորոշումն ու Հայասանի՝ դեպի Արևմուտք հակվել-չհակվելու հարցը: Եթե Հայաստանը վերջնականապես ընտրի Արևմուտքի ուղին, ապա շատ մեծ հարցականի տակ է հայտնվելու այս ողջ նախագիծը: Արդյոք Իրանը, ՌԴ-ի օժանդակությամբ կկարողանա՞ հակազդել Հայաստանում Արևմուտքի ծրագրերին այն պարագայում, երբ հայտնի է, թե Նիկոլն ում ազդեցության գործակալն է՝ բազմած Երևանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: