Իլհամի կայքը հայտնել է, թե ինչ է վերջինս քննարկել Նիկոլի հետ Բիշքեկում: Պարզվում է՝ քննարկման առարկա են դարձել բազմաթիվ հարցեր՝ TRIPP-ի իրագործումից՝ Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքներին առնչվող հարցեր:
Հարց է առաջանում, սակայն, ուղղված նախևառաջ Նիկոլին՝ արդյոք նա հանդգնե՞լ է քննարկել նաև այնպիսի հարցեր, որոնք չեն բխում թուրքական օրակարգից:
Մասնավորապես՝ կենսական հարց է դարձել Հայաստանի համար «Արևմյան Ադրբեջանի» նարատիվի չեղարկման անհրաժեշտութունը կամ գոնե այդ կեղտոտ պրոպագանդայի մեղմացումը: Ոչ պակաս կենսական են Բաքվում պահվող ռազմագերիների ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման հետ կապված հարցերը: «Դուխով» Նիկոլն արդյոք համարձակվե՞լ է Իլհամի առաջ բարձրացնել այդ հարցերը՝ հաշվի առնելով այն, որ Իլհամի կայքի կողմից տարածված տեղեկության համաձայն՝ սույն «բռածիկները» կայուն խաղաղության ամրապնդման, երկկողմ միջպետական հարաբերությունների կարգավորման առաջմղման և տրանսպորտային կապերի զարգացման նպատակով համաձայնել են ուղիղ երկկողմ շփումների միջոցով ձեռնարկել հետագա քայլեր:
100%-անոց վստահությամբ կարելի է պնդել, որ Նիկոլը ծպտուն անգամ չի հանել վերոհիշյալ հարցերի մասին՝ վախենալով, որ Իլհամի տրամը կարող է դրանից փչանալ, իսկ իր աթոռը՝ երերերալ. թուրքերն են այս մարդու իշխանության երաշխավորներն ու պահապանները, ուստի քաղաքական պրագմատիզմի տեսանկյունից Նիկոլի դրսևորած անտարբերրությունը պետք է համարել կանխատեսելի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: