Սա արդեն, կարելի է ասել, ամենևն էլ խաղաղության մասին խոսույթ չէ, թեև Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը և նախագահի օգնական Հաջիևը փորձել են հնարավորինս «ականջահաճո ձևակերպումներ» ընտրել, ինչը, կարծես, ցուցված է նաև մամուլին։ Բայց խնդիրը ներկայացնել այնպես, որ ղարաբաղյան առաջին պատերազմում «հազարավոր ադրբեջանցիներ գերավարվել են, ոմանց հաջողվել է տուն վերադառնալ, մինչդեռ 4010 մարդու ճակատագիր մնում է անհայտ, և նրանց ընտանիքները ճշմարտությունը իմանալու իրավունք ունեն, որքան էլ այն դառը լինի»,- նշանակում է բացառապես մարդասիրական խնդիրը փոխակերպել անհիման մեղադրանքի։
Ադրբեջանը անհայտ կորած անձանց ճակատագիրը «պարեզելու» մասին սկսել է խոսել քառասունչորսօրյա պատերազմից հետո։ Ավելի քան քառորդ դար տևած բանակցային գործընթացում Բաքուն երբեք այդ թեման չի շոշափել։ Դա ինքնին վկայում է, որ ներկա խոսույթը մարդասիրական չէ։ Երկրորդ, ոչ մի աղբյուր չի մասնավորեցրել, թե այդ կարգի անձանցից քանի՞սն է զինվորական, քանի՞սը՝ «քաղաքացիական»։ Երրորդ, ղարաբաղյան առաջին պատերազմը դադարել է 1994 թ․ մայիսի 12-ի հրադադարի համաձայնությամբ, որի լիիրավ կողմ է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը։
Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ չեն ընթացել։ Ադրբեջանական բաց աղբյուրները բազմիցս վկայել են, որ 1994թ․ հունվար-փետրվար ամիսներին Քելբաջարի ուղղությամբ մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը ունեցել է «մոտ երկու հազար սպանված»։ Այդ զոհերի մարմինները չեն տարհանվել։
Այս ֆոնին Հայաստանից «անհայտ կորածների մասին մանրամասն տեղեկություն» ակնկալել, ինչը հրապարակայնացրել է Բաքուն, նշանակում է ոչ թե մարդկային ճակատագրեր պարզելու «մտահոգություն», այլ խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացին ևս մի բարդություն հավելել։
Կարդացել են
անգամ