
Միջազգային հանրությունը պետք է պայքարի Նեթանյահուի կողմից ներկայացվող սպառնալիքի դեմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Ստամբուլում Մեքքայի համաձայնագրի քաղաքական և պաշտպանական կոմիտեի առաջին նիստից հետո։
«Այդ հանցագործը՝ Նեթանյահուն, որը հաճույք է ստանում պաղեստինցիների և մուսուլմանների արյունը թափելուց, պետք է կանգնեցվի։ Նրա որդեգրած ուղին հսկայական վնաս է հասցնում Իսրայելին, Պաղեստինին և ամբողջ տարածաշրջանին։
Երբ լսում ես նրա հայտարարությունները, պարզ է դառնում, որ նա չի ցանկանում Պաղեստին պետության ստեղծումը։ Նա չի ցանկանում հրաժարվել տարածաշրջանի տարբեր երկրներում շարունակվող օկուպացիաներից։ Նա ցանկանում է, որ այս ցեղասպանական և օկուպացիոն քաղաքականությունը շարունակվի։
Սա այլևս միայն մեզ ուղղված սպառնալիք չէ․ այն լուրջ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի և միջազգային հանրության համար։
Միջազգային համակարգը պետք է պայքարի Նեթանյահուի կողմից ներկայացվող սպառնալիքի դեմ», – նշել է նա։