Թուրքիայի Բուրսա նահանգում անցկացված հանդիսությունից հետո մոտ 400 քաղաքացի թունավորման նշաններով դիմել է բժշկական օգնության։ Օրհանելիի հիվանդանոց և այլ բուժհաստատություններ է դիմել 367 քաղաքացի…
Թուրքիայի Բուրսա նահանգում անցկացված հանդիսությունից հետո մոտ 400 քաղաքացի թունավորման նշաններով դիմել է բժշկական օգնության։
Օրհանելիի հիվանդանոց և այլ բուժհաստատություններ է դիմել 367 քաղաքացի, որոնք թունավորվել են միջոցառման ընթացքում հավի մսով բրինձ ուտելու հետևանքով, հայտնում է առողջապահության տեղական դեպարտամենտը: Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ դիմած անձանցից 74-ը հոսպիտալացվել են․ նրանց մեծ մասն արդեն դուրս է գրվել, իսկ 23 պացիենտ շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ:
Միջադեպի առնչությամբ սկսվել է ստուգում, վերցվել են սննդի համապատասխան նմուշներ: