Իրանը պաշտոնապես ձախողված պետություն է։ Այն մեռած է։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում։ «Նրանք չունեն ո՛չ նավատորմ, ո՛չ ռազմաօդային ուժեր, ո՛չ արժույթ, չեն վճարում իրենց…
Իրանը պաշտոնապես ձախողված պետություն է։ Այն մեռած է։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում։
«Նրանք չունեն ո՛չ նավատորմ, ո՛չ ռազմաօդային ուժեր, ո՛չ արժույթ, չեն վճարում իրենց զինվորներին կամ ոստիկանությանը, գնաճը 300% է, և նրանց ղեկավարությունը լիակատար քաոսի մեջ է և անկարող է պատշաճ կերպով ներկայացնել երկիրը։
Միակ բանը որ ունեն, ԱՄՆ-ի վերաբերյալ կեղծ լուրերն են ու պատրաստակամությունը սպանելու սեփական ցուցարարներին (մինչ օրս սպանվել է ավելի քան 100,000 մարդ։ Նրանք պետք է դատվեն մարդկության դեմ ռազմական հանցագործությունների համար) և անհեթեթությունների մեծ պաշար»,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
