armtimes.com ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ղրղզստան՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին և մի շարք երկկողմ հանդիպումներ անցկացնելու համար։
Մանասի օդանավակայանում նրան դիմավորել է Ղրղզստանի նախագահական աշխատակազմի ղեկավար և նախարարների կաբինետի նախագահ Ադիլբեկ Կասիմալիևը։
Միջոցառման շրջանակներում Ռուսաստանի նախագահը կանցկացնի 9 երկկողմ հանդիպում, այդ թվում՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կարդացել են
3 անգամ