«Հաշտ Հակասություն»․ Գոռ Ենգոյանի ցուցահանդեսը՝ ՆՓԱԿ–ում. «Վերնատուն»

ՆՓԱԿ–ում կբացվի արվեստագետ և համադրող Գոռ Ենգոյանի «Հաշտ Հակասություն» վերնագրով անհատական ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն հեղինակի՝ 2020 թվականից հետո ստեղծված բազմաժանր գործեր։

Ցուցահանդեսը կենցաղի, արվեստի և սեփական գործունեության շուրջ խոհեր ու մտորումներ է։ Գոռ Ենգոյանը մեկնաբանում է․մեր պատկերացումները, քաղաքական հայացքներն ու երկրի «վեկտորը» շեղվեցին տարիներ շարունակ մեզ ծանոթ ուղուց, և առաջացավ ամեն ինչ վերամտածելու խիստ անհրաժեշտություն։

«Ինչ-որ պահի հասկացա, որ որպես արվեստագետ և Հայաստանում ապրող մարդ՝ միակ ավանդույթը, որ կրում եմ իմ մեջ, հակասականության ավանդույթն է։ Ես ոչ մի այլ ավանդույթի կրողը չեմ, այլ ավելի շատ հենց հակասականության ու պայքարի կրողն եմ։ Այս ցուցահանդեսը հենց դրա մասին է»,— նշում է Գոռ Ենգոյանը։

Արվեստագետն այստեղ ներկայացնում է իրեն շրջապատող նյութերը՝ թե՛ անցյալից եկած, թե՛ ներկայում՝ նպատակ ունենալով ցույց տալ իր ժամանակը, մարմինն ու դրա փոխհարաբերությունը ցուցադրության համատեքստի հետ։

«Հաշտ Հակասություն» ցուցահանդեսը կբացվի սեպտեմբերի 5-ին և կգործի մինչև հոկտեմբերի 2-ը։

Leave a Comment