Reuters գործակալության երկու աղբյուրի տվյալներով՝ 2026 թվականի օգոստոսի վերջին ռուսական նավթավերամշակման գործարաններին Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով Ռուսաստանում բենզինի արտադրության ծավալը նվազել է մինչև ներքին սպառման մակարդակի մոտ 70%-ը։
Դեռևս օգոստոսի 26-ին Bloomberg գործակալությունը, հղում անելով կրեմլամերձ աղբյուրներին, գրել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է ուժեղացնել հարձակումներն Ուկրաինայի վրա, քանի որ կարծում է, որ խաղաղ բանակցությունները փակուղի են մտել:
Մոսկվան ներկայումս ուսումնասիրում է Կիևի, այդ թվում՝ նրա կենտրոնական շրջանների դեմ ավելի ագրեսիվ հարվածների հնարավորությունը, օգտագործելով ոչ միջուկային գլխիկներով բալիստիկ հրթիռներ։ Ռուսաստանի զինված ուժերի համար հնարավոր թիրախներից են Ուկրաինայի քաղաքներում գտնվող ենթակառուցվածքային օբյեկտները, ասել են պարբերականի անանուն աղբյուրները։ Նրանց գնահատմամբ՝ Ռուսաստանի տնտեսության վրա պատժամիջոցների ճնշումն ու Ուկրաինայի հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների և լոգիստիկ կենտրոնների վրա չեն պարտադրի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ավարտել պատերազմը։
Կարդացել են
1 անգամ