Ավտոտնակում հրդեհ էր բռնկվել | Radar Armenia

Ավտոտնակում հրդեհ էր բռնկվել

Օգոստոսի 31-ին՝ ժամը 02։39-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան Առինջի Խաչատուր Աբովյան 8-րդ փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։36-ին, մարվել՝ 04։00-ին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment