Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մեքենա է հրդեհվել


Օգոստոսի 31-ին՝ ժամը 08։22-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի կողմից Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվում է ավտոմեքենա։ 


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է VAZ մակնիշի ավտոմեքենայում։


 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:26-ին, մարվել՝ 09:36-ին:


 


ՆԳՆ ՓԾ


 


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment