Շենգավիթ համայնքի Շիրակի 49 հասցեում քաղաքապետարանի իրականացրած միջոցառման ընթացքում երկու անձ է բերման ենթարկվել, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ-ից։
Ըստ ՆԳՆ-ի՝ «նրանցից մեկը քարով հարվածել և կոտրել է ոստիկանության ծառայողական մեքենայի ապակին»։ Հավելել են, որ կազմվում են փաստաթղթեր՝ քննչական բաժին փոխանցելու համար։
ԶԼՄ-ներն այսօր հայտնել էին, որ Շիրակի 49 հասցեում քաղաքապետարանը սկսել է ավելի քան 30 տարի այնտեղ բնակվող ընտանիքների տնակների ապամոնտաժումը։ Տեսանյութերից երևում էր, թե ինչպես են բնակիչները դիմադրում են աշխատանքներին և թույլ չեն տալիս տեխնիկային մոտենալ տնակներին։ Նաև բնակիչներից մեկի ինքնազգացողությունն էր վատացել, ինչի պատճառով շտապօգնություն էր ժամանել։
Նյութը լրացվում է։
