Ռուսաստանում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը եվրոպացիների կողմից Մոսկվայի համար «տասներորդական հարց է»։ Այս մասին «Յունաշև Լայվ» Telegram-ալիքի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի…
Ռուսաստանում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը եվրոպացիների կողմից Մոսկվայի համար «տասներորդական հարց է»։ Այս մասին «Յունաշև Լայվ» Telegram-ալիքի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մեկնաբանելով այն տեսակետը, թե եվրոպացիները նպատակ ունեն ապակայունացնել ՌԴ-ում խորհրդարանական ընտրությունները, ապա չճանաչել դրանց արդյունքները՝ Պեսկովը նշել է. «Իրականում, եվրոպացիները կճանաչեն, թե չեն ճանաչի [ՌԴ-ում ընտրությունների արդյունքները], դա մեզ համար տասներորդական հարց է: Մենք ունենք մեր քաղաքական համակարգը, մենք ունենք մեր քաղաքական գործընթացը, ընտրարշավն ընթանում է ողջ թափով»: