Բիշքեկում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Հանդիպումը մեկնարկել էր օգոստոսի 31-ին՝ ժամը 13։05-ին Բիշքեկում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են խաղաղության գործընթացը, տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության ընդլայնումը, սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի շարունակումը, TRIPP նախագծի իրականացման հետագա քայլերը, ինչպես նաև խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև շփումների զարգացումը։
Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են երկկողմ անմիջական շփման միջոցով շարունակել քայլերը՝ ուղղված տևական խաղաղության ամրապնդմանը և միջպետական հարաբերությունների կարգավորմանը։
Կողմերը պայմանավորվել են նաև շարունակել աշխատանքը կապակցվածության ամրապնդման ուղղությամբ։
Փաշինյանը Բիշքեկ է ժամանել երկօրյա աշխատանքային այցով։ Նա կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափով հանդիպմանը և դրա շրջանակում նախատեսված միջոցառումներին։
