Բիշքեկում քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այն տևել է մոտ 1.5 ժամ։ Հիշեցնենք` Բիշքեկում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և…
Բիշքեկում քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այն տևել է մոտ 1.5 ժամ։
Հիշեցնենք` Բիշքեկում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա
ՀՀ-ի պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, իսկ ադրբեջանական կազմում են Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Հիշեցնենք՝ վարչապետը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: